Կարևոր իրադարձություններ

Առևանգել ու բռնաբարել է նշանածին, ով պատրաստվում էր հետ տալ նշանը. «Ժամանակ»

09 Հոկտեմբեր, 2015 08:46
Առևանգել ու բռնաբարել է նշանածին, ով պատրաստվում էր հետ տալ նշանը. «Ժամանակ»

«Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվել Է 32-ամյա Ալիկ Դ.–ի, 19– ամյա Լեռնիկ Ա.–ի և 35-ամյա Ղևոնդ Ա.–ի (անունները փոխված են) գործի դատական քննությունը։
Ըստ մեղադրանքի՝ Ալիկն իմացել է, որ իր նշանած աղջիկը՝ Կարինեն (անուն՛ը փոխված Է) մտադրություն ունի վերադարձնելու նշանադրության մատանին և դադարեցնելու իրենց հարաբերությունները։ Ալիկը վերջնական խոսելու պատրվակով 2014թ. սեպտեմբերի 28-ին, ժամը 18-ն անց 30-ին աղջկան հրավիրել Է Ամիրյան փողոցում գտնվող «Սեգաֆրեդո» սրճարան։

 

Այնուհետև նրանք քայլելով գնացել են Հանրապետության հրապարակ, որտեղ, իբր պատահաբար, հանդիպել են Ալիկի գործընկերներ Ղևոնդին ու Լեռնիկին (երեքն Էլ առաքիչներ են)։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ Կարինեին տուն ուղեկցելու պատրվակով նստել են Լեռնիկի կողմից վարած, Ա. Բ.– ին պատկանող «Մերսեդես» մեքենան և աղջկա կամքին հակառակ, նրան առևանգելով՝ տեղափոխել են Գավառ, այնտեղից նորից բերել են Երևան՝ Ալիկի բնակարան, որտեղ սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Ալիկը բռնաբարել է Կարինեին։


Ալիկ Դ.–ին մեղադրանք է առաջադրվել աղջկան առևանգելու և բռնաբարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 138 հոդվածի 1 –ին մասով։ Լեռնիկ Ա-ին և Ղևոնդ Ա.–ին մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում նախնական համաձայնությամբ առևանգում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1 –ին կետով:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին