Կարևոր իրադարձություններ

Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը

30 Հոկտեմբեր, 2015 11:22
Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը

Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ներկայում նիստն ընթանում է նեղ կազմով, որից հետո կառավարությունների ղեկավարներին կմիանան պատվիրակությունների անդամները, և նիստը կշարունակվի ընդլայնված կազմով:

Նիստում քննարկվելու են ԱՊՀ երկրների համագործակցության առանցքային ուղղությունները՝ հայտնում է RIA Novosti-ն։

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում նախատեսվում է քննարկել փաստաթղթերի 40 նախագիծ: Օրակարգի յուրաքանչյուր չորրորդ նախագիծ ուղղված է տնտեսական ոլորտում համագործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին