Կարևոր իրադարձություններ

Երևանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հատուկ խորհրդատուն Honda-ով վրաերթի է ենթարկել «Յուքոմ»-ի աշխատակցուհուն.(լուսանկարներ)

30 Հոկտեմբեր, 2015 10:04
Երևանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հատուկ խորհրդատուն Honda-ով վրաերթի է ենթարկել «Յուքոմ»-ի աշխատակցուհուն.(լուսանկարներ)

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Սարյան փողոցի թիվ 26/4 հասցեի դիմաց ԱՄՆ քաղաքացի, 43-ամյա Ջեֆրի Փարեթչանը իր վարած Honda մակնիշի 34 FN 707 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը հետիոտնի համար նախատեսված անցումով անցնող Երևանի բնակիչ, 48-ամյա Գայանե Գյոզալյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է և վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Ճանճապանյանը ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին