Կարևոր իրադարձություններ

«Մենք էստեղ քարոզչություն անենք, իրենք գնան Չինաստանում ֆռֆռան». ՀՀԿ կանայք էլի «մենամարտում են». «Իրատես de facto»

30 Հոկտեմբեր, 2015 08:29
«Մենք էստեղ քարոզչություն անենք, իրենք գնան Չինաստանում ֆռֆռան». ՀՀԿ կանայք էլի «մենամարտում են». «Իրատես de facto»

ՀՀԿ-ի կին պատգամավորների շրջանում կրկին անհաշտություն է: Խորհրդարանական պատվիրակությունը նոյեմբերին գործուղվելու է Չինաստան, և արդեն պայքար է ծավալվել, թե ովքեր պետք է լինեն մեկնողների կազմում: Առավել անողոք է կանանց մրցակցությունը: Բոլորը փորձում են ԱԺ ղեկավարության հետ առանձնազրույց ունենալ՝ իրենց տեղն ապահովելու համար 
Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս «մենամարտում» ուժերի «անհավասար» պայքար է եղել Ռուզան Մուրադյանի և Շուշան Պետրոսյանի միջև: «Անհավասար», քանի որ, երգչուհու կամքից անկախ, կին գործընկերը «դուրս» է մղել նրան ցուցակից: Բանն այն է, որ Չինաստան պետք է մեկներ Շուշան Պետրոսյանը, բայց Ռուզան Մուրադյանին հաջողվել է «վերևներին» համոզել, որ այդ գործուղման համար ինքն ավելի հարմար է։ «Մենք էստեղ քարոզչություն անենք, իրենք գնան Չինաստանում ֆռֆռան»,- դժգոհեց պատվիրակության կազմում չընդգրկված կանանցից մեկը` հավելելով, որ ամեն անգամ, երբ գործուղման հարց է ծագում, ՀՀԿ կանանց շրջանում խլրտումներ են սկսվում:

 

Լրահոս

Դիտել ավելին