Կարևոր իրադարձություններ

Առանց այն էլ չեղած ընդդիմությունը կանգնած է նոր խնդրի առաջ. «Իրատես de facto»

09 Հոկտեմբեր, 2015 07:45
Առանց այն էլ չեղած  ընդդիմությունը կանգնած է նոր խնդրի առաջ. «Իրատես de facto»

Ասում են, թե իշխանությունը, որն ամեն ինչ արեց առանց այն էլ ոչ ևս եղած ընդդիմությունը ևս մեկ «պտույտով» անէացնելու համար, այժմ կանգնած է նոր խնդրի առաջ: Բանն այն է, որ սոցիալական հոգսերի տակ կքած ժողովուրդը բացարձակ անտարբեր է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի նկատմամբ և չի հասկանում` իր ինչի՞ն են դրանք պետք: Ասել է` ընդդիմության պասիվության պայմաններում ժողովուրդը չի գնալու ընտրատեղամասեր` «այո» կամ «ոչ» ասելու, որպեսզի համապատասխանաբար էլ «նկարվեն» վերջնական արդյունքները: Այդ իսկ պատճառով իշխանական պատգամավորներին արդեն իսկ սկսել են մոբիլիզացնել, որ վերջիններս լինեն իրենց ընտրատարածքներում, հիշեցնեն իրենց և իշխանությունների մասին` իրականացնեն փիար ակցիաներ` օգնության, սոցիալական հարցերի լուծման տեսքով:

«»

 

Լրահոս

Դիտել ավելին