Կարևոր իրադարձություններ

Ապօրինի ծառահատումներ Սյունիքում. 3 անձի մեղադրանք է առաջադրվել

29 Հոկտեմբեր, 2015 20:30
Ապօրինի ծառահատումներ Սյունիքում. 3 անձի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Ճակատենի անտառպետության» թիվ 5 պահաբաժնում կատարված անտառահատումների մի շարք հանգամանքներ, հստակեցվում է առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 4եռք բերված ապացույցների հիման վրա՝ երեք անձի մեղադրանք է առաջադրվել։

Նախնական քննությամբ պարզվել է, որ 2015թ. օգոստոսի կեսերից սեպտեմբերի 20-նն ընկած ժամանակահատվածում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Ճակատեն» անտառպետության թիվ 5 պահաբաժնում, բենզասղոցի գործադրմամբ, մինչև աճի դադարեցման աստիճանն ապօրինի հատվել է 142 ծառ (կաղնի, բոխի և թխկի տեսակի)՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։

Քննությամբ պարզվել է ապօրինի անտառահատում իրականացրած անձանց ինքնությունը և 2015թ. հոկտեմբերի 15-ին առանձնապես խոշոր չափերով անտառահատում կատարելու կասկածանքով ձերբակալվել են Սյունիքի մարզի բնակիչներ Ա.Սարգսյանը և Վ.Աթաբեկյանը: Քննության արդյունքներով՝ վերջիններիս հոկտեմբերի 18-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով, նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` Ա.Սարգսյանի և Վ.Աթաբեկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, ինչը մերժվել է:

 

Լրահոս

Դիտել ավելին