Կարևոր իրադարձություններ

Հայերին աջակցող Փոլ Ռայանն ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ

29 Հոկտեմբեր, 2015 20:55
Հայերին աջակցող Փոլ Ռայանն ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ

Փոլ Ռայանը ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ՝ փակ գաղտնի քվեարկությամբ։ 45-ամյա Ռայանը Պալատի ամենաերիտասարդ նախագահն է՝ սկսած 1869 թվականից։

Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը, իր կարիերայի ընթացքում Ռայանը միշտ աջակցել է հայերի շահերին, ներառյալ՝ Ցեղասպանության ճանաչումը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։ 2004թ. Ռայանը ստորագրել էր Բուշին ուղղված նամակը, որով կոչ էին անում ճանաչել Ցեղասպանությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին