Կարևոր իրադարձություններ

Պուտինը որոշել է համառուսաստանյան մանկապատանեկան կազմակերպություն ստեղծել

29 Հոկտեմբեր, 2015 20:38
Պուտինը որոշել է համառուսաստանյան   մանկապատանեկան  կազմակերպություն   ստեղծել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է համառուսաստանյան   մանկապատանեկան  կազմակերպություն   ստեղծել՝  «Աշակերտական ռուսական  շարժում»  վերտառությամբ:

Հասարակա-պետական կազմակերպության կազմավորման օրենքն արդեն ստորագրված է:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նպատակը մատաղ սերնդի դաստիարակության  ոլորտում պետական քաղաքականության կատարելագործումն է,  ինչպես նաև անհատի ձևավորումը ռուսական  արժեհամակարգի հիման վրա:

«Աշակերտական ռուսական  շարժման» հիմնադիրը դե յուրե հանդիսանալու է երիտասարդների հարցերով   դաշնային   գործակալությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին