Կարևոր իրադարձություններ

Կեղծարարներն արդեն գործի մեջ են

29 Հոկտեմբեր, 2015 14:17
Կեղծարարներն արդեն գործի մեջ են

Ինչպես արդեն հայտնի է, երեկ «Այո»-ի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի ու նրա տեղակալների համատեղ որոշմամբ «Այո»-ի շտաբի համակարգողներ մարզերում նշանակվել են ՀՀ մարզպետները:

Shabat.am-ն այս նշանակումների մասին զրուցել է ԱԺ «ժառանգություն» խմբացկության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հետ և հետաքրքվել, թե արդյոք սա վարչական ռեսուրսի օգտագործում չի, եթե հաշվի առնենք այն հանգամանքը,  որ մարզպետները պետական պաշտոնյաներ են համարվում և այդ ընթացքում էլ արձակուրդ չեն գնալու:

«Սա հերթական ապօրինությունն է, որը այս գործընթացի մեջ մտել է արդեն  քարոզչական փուլ և, իհարկե, սա և՛ վարչական ռեսուրսի օգտագործում է, և՛ ապօրինություն է, և՛ միտված է նրան, որպեսզի կեղծվեն ընտրությունների արդյունքները: Կարող ենք  ասել, որ կեղծարարաներն արդեն գործի մեջ են»,-ասաց Փոստանջյանը:

Փոստանջյանն ընդգծեց, որ ամենակարոևր օրենքը արդար, հավասար պայմաններում թափանցիկ ընտրություններ անցկացնելու սկզբունքն է:

«Ակնհայտ է, որ սա ո՛չ արդար է, ո՛չ թափանցիկ է, ո՛չ հավասար պայմաններ է ստեղծում ընտրությունների անցկացման համար: Անձը, ով կրում է մարզպետի պաշտոնը, պետք է  զբաղված լինի իր աշխատանքային գործունեությամբ: Այդ աշխատանքային գործունեությունը ենթադրում է առավոտ 09:00-18:00-ը աշխատանք իր տարածքում, աշխատասենյակում և այլն: Դա այն գործունեությունը չէ, որ, օրինակ, ունի ԱԺ-ի պատգամավորը և հետևաբար, ակնհայտ է, որ այս մարդիկ ամեն ինչ օգտագործելու են՝ և՛ աշխատանքային ժամերը, և՛ աշխատանքային պայմանները: Այսինքն պետական միջոցները օգտագործելու են»,-ասաց Զարուհի Փոստանջյանը, ընդգծելով, որ ֆիզիակապես հնարավոր չէ համատեղել մարզպետի և շտաբի գործունեությունը և այդ շտաբի ներկայացուցիչը պետք է լինի ազատ մարդ:

 

Լրահոս

Դիտել ավելին