Դեռևս 2014թ.-ին՝ Արմավիրի մարզպետի գլխավորած պատվիրակության Չեխիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռք էր բերվել աղբի վերամշակման գործարան կառուցելու պայմանավորվածություն:
Մեկ տարի առաջ ձեռքբերված պայմանավորվածությունը այսօր արդեն կյանքի է կոչվելու: ՀՀ գործադիր մարմինը հավանության է արժանացրել Արմավիրի մարզում աղբի վերամշակման գործարանի կառուցման և ջերմոցային տնտեսություն հիմնելու 33 մլն եվրո արժողությամբ ներդրումային ծրագիրը:
Հավելենք նաև,որ Երկաթուղային կայարանին հարող տարածքում հանրապետության տարածք մուտք գործող գյուղատնտեսական մթերքներով բեռնված վագոնների ախտահանման աշխատանքների կանոնակարգման նպատակով Տավուշի մարզի Այրում համայնքի վարչական սահմաններում գտնվող հողը կճանաչվի բացառիկ. որպես գերակա հանրային շահ:
Ծրագրի արդյունքում այնտեղ կկառուցվի ժամանակակից շենքային պայմաններին համապատասխան կառույց և կապահովի շուրջ 40 աշխատատեղ: Այս ամենը լրացուցիչ երաշխիք կդառնա ՀՀ տարածքով գյուղատնտեսական վնասատուներով մթերքի արգելակման հարցում: