Կարևոր իրադարձություններ

Մեր երկրում բիզնես սկսելու համար հարկավոր է երեք օր. Հայաստանում թղթաբանությունը մի քանի անգամ կրճատվել է

29 Հոկտեմբեր, 2015 11:12
Մեր երկրում  բիզնես սկսելու համար հարկավոր է երեք օր. Հայաստանում  թղթաբանությունը մի քանի անգամ կրճատվել է

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին,  ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց Համաշխարհային բանկի հրապարակած  զեկոււյցը, ըստ որի Հայաստանը բարելավել է իր դիրքերը : “Հայաստանում կրճատվել է թղթաբանությունը՝ ԵՏՄ անդամակցության շրջանակներում: Հայաստանը տնտեսության առումով 180 երկրներից ցուցակում գտվում է 5-րդը: Հայաստանում բիզնես սկսելու համար հարկավոր է երեք օր, քանի որ թղթաբանությունը մի քանի անգամ կրճատվել է 50 ժամից դարձնելով 3 ժամի”- ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: 

ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց ՀՀ կառավարության և Միգրացիոն քաղաքականության զաևգացման կենտրոնի (ՄՔԶՄԿ) միջև համաձայնագրի կնքման առաջարկությանը: Նկատի ունենալով, որ  Հայաստանի Հանրապետությունը ձգտում է իրականացնել համաձայնեցված ազգային միգրացիոն քաղաքականություն, որն իր մեջ ներառում է երկարաժամկետ լուծումներ գտնելը՝ մի կողմից օտարերկրյալ պետություններում բնակվող Հայաստանի քաղաքացիների համար,  մյուս կողմից` ՀՀ տարածքում բնակվող միգրանտների և փախստականների համար,

Նկատի ունենալով, որ ՄՔԶՄԿ մասնագիտացված միջազգային կազմակերպություն է, որի իրավասությունը գործընկեր կառավարությունների և կազմակերպությունների հետ համատեղ բազմակողմանի, կայուն և ապագային ուղղված միգրացիայի կառավարումն է:

 

Լրահոս

Դիտել ավելին