Կարևոր իրադարձություններ

Հայաստանում մարդիկ կան, որոնք այնքան են սիրում Պատինին, որ գնում, չոքում են Ռուսաստանի դեսպանատան առաջ. Առավոտ (խմբագրական)

29 Հոկտեմբեր, 2015 09:35
Հայաստանում մարդիկ կան, որոնք այնքան են սիրում Պատինին, որ գնում, չոքում են Ռուսաստանի դեսպանատան առաջ. Առավոտ (խմբագրական)

Հայաստանում մարդիկ կան, որոնք այնքան են սիրում Պատինին, որ գնում, չոքում են Ռուսաստանի դեսպանատան առաջ՝ շնորհակալության հայտնելով Սիրիայամ այդ երկրի ծավալած մարտական գործողությունների համար։


Բայց Հայաստանում կան մարդիկ, որոնց այն աստիճանի են ատում Պատինին, որ օրը մեջ կանխատեսում են, թե Ռուսաստանը մոտակա ժամանակներս կկործանվի։ Ահա այստեղ է, որ ես կարող եմ վստահաբար ասել, որ նման՝ մեզ համար խիստ անցանկալի երևույթ տեղի չի ունենա։ «Խառնակ ժամանակներ» (ինչպիսին էր, ի դեպ, Ռուսաստանում 17-րդ դարի սկիզբը), շատ հավանական է, կլինեն, որովհետև այդ երկիրը ներքին «հակաթույն» չունի «պատչերի» դեմ. չկան այն ինստիտուտները՝ նախևառաջ արդար ընտրություններն ա լուրջ հակակշիռ հանդիսացող խորհրդարանը, որոնք կբացառեն պալատական հեղաշրջումները։ Բայց կործանում Ռուսաստանին չի սպառնում՝ մեր բարեկամ երկրի ժողովուրդը կհաղթահարի հերթական ճգնաժամը, վերնախավը կրկին կսկսի մտածել բարեփոխումների մասին, որոնք, իհարկե, կտապալվեն։ Եվ այլն։ Սակայն հանդգնում եմ 100 տոկոսանոց ճշգրտությամբ կանխատեսել՝ մոտակա պատմական հեռանկարում Ռուսաստանը կմնա որպես միասնական պետություն՝ իր ներկայիս սահմաններով:


Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին