Կարևոր իրադարձություններ

Ի՞նչն է ստիպել Սպարտակ Պատվականյանին արտագաղթել

29 Հոկտեմբեր, 2015 00:10
Ի՞նչն է ստիպել Սպարտակ Պատվականյանին արտագաղթել

Blog.1in.am-ը գրում է.

«Հարազատ թշնամին» հեռուստասերիալից հանրությանը հայտնի դարձած Սպարտակ Պատվականյանն արտագաղթել է:

HayFanat.com-ին սերիալային դերասանը տեղեկացրել է, որ մեկ ամիս է ինչ բնակություն է հաստատել Ռուսատաստանանի մայրաքաղաք Մոսկվայում:

«Շատ եմ կարոտում Հայաստանը, բայց այլ ելք չկա: Այդտեղ ապրել այլևս հնարավոր չէ: Անկեղծ կլինեմ՝ խղճում եմ Հայաստանում ապրող հայերին, ու զարմանում, թե ոնց եմ այսքան ժամանակ այդտեղ ապրել»,- ասել է նա՝ հավելելով, որ Մոսկվայում իր մասնագիտությամբ չի աշխատում. «Փոքրիկ բիզնես եմ հիմնել, բայց գործս ընդլայնելու նպատակներ ունեմ»:

Նրա փոխանցմամբ՝ սերիալներում նկարահանվելու առաջարկների պակաս չի ունեցել. «Բոլոր առաջարկները մերժել եմ: Կարծում եմ՝ դեռ երկար ժամանակ այստեղ կմնամ»:

Աղբյուրը` http://news.hayfanat.com/27/10/2015/i-nc...
 

Լրահոս

Դիտել ավելին