Սիրիայի հարցով Վիեննայում հոկտեմբերի 30-ին կայանլիք միջազգային հանդիպմանը կմասնակցեն 13 երկրների պատվիրակություններ: Այս մասին հաղորդում է TASS-ը` վկայակոչելով Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ին:
«Ուրբաթ օրը, 2015-ի հոկտեմբերի 30-ին արտաքին գործերի (Մեծ Բրիտանիա) նախարարը կմասնակցի Վիեննայում Սիրիայի շուրջ բանակցություններին` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, ԱՄԷ-ի, Քաթարի, Հորդանանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Իտալիայի մասնակցությամբ` քառամյա քաղաքացիական պատերազմն ավարտելու նպատակով քաղաքական կարգավորման հնարավորությունների քննարկմանը»,- ասվում է հաղորդագրությունում: