Ինդիանա նահանգի բնակիչը ջարդել է իր ընկերուհու ավտոմեքենան, վառել նրա տունը և վերջում, դանակը ձեռքին, պարել նրա տան տանիքին։ Համապատասխան տեսանյութը նկարել են RTV6 հեռուստաընկերության լրագրողները։
25-ամյա Մեթյու Ռասսը գողացել է կնոջ ավտոմեքենայի բանալիները և հարվածել այն էլեկտրասյանը։ Ապա, դանակը ձեռքին, նա նստել է աղջկա տան առաջ՝ սպասելով ոստիկաններին։ Երբ ոստիկանները եկել են, նա մտել է տուն, հրդեհել այն և սկսել պարել տան տանիքին։
Ապա, ըստ տեսանյութի, նա վատացել է։ Նրան իջեցրել են տանիքից և տեղափոխել հիվանդանոց, որտեղ նա կանցնի հոգեբուժական զննում։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, տունը գրեթե ամբողջությամբ այրվել է։