Կարևոր իրադարձություններ

Մերկելի կուսակցության վարկանիշի անկումը շարունակվում Է

28 Հոկտեմբեր, 2015 18:40
Մերկելի կուսակցության վարկանիշի անկումը շարունակվում Է

Քրիստոնեա-սոցիալական միության (ՔՍՄ) եւ Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ), որին պատկանում Է ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը,  կուսակցական դաշինքի վարկանիշը վերջին երեք տարում  ռեկորդային ցածր մակարդակ Է ընկել միգրանտների նկատմամբ իրականացվող քաղաքականության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով հասարակական կարծիքի ուսումնասիրման Forsa կենտրոնի տվյալները:

Հարցումների տվյալների համաձայն՝ ՔԴՄ-ի եւ նրանց դաշնակիցի՝ ՔՍՄ բավարական կուսակցության վարկանիշն ընկել Է մինչեւ 36 տոկոս: Քաղաքացիների շրջանում կանցլերի ժողովրդականության անկման հիմնական պատճառը դարձել Է փախստականների հետ կապված ճգնաժամի շուրջ ստեղծված իրադրությունը:

Մերկելի գործունեության հավանության վարկանիշն անշեղորեն ցած Է գլորվում. նրա վարած քաղաքականությունը պաշտպանում Է հարցման մասնակիցների 46 տոկոսը: Մինչդեռ հարցվածների միայն 16 տոկոսն Է ցանկանում կանցլերի պաշտոնում տեսնել Գերմանիայի ներկայիս փոխկանցլեր Զիգմար Գաբրիելին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս

Դիտել ավելին