Կարևոր իրադարձություններ

Մարսելի Պահապան Աստվածամոր տաճարում մատուցվել է Ցեղասպանության տարելիցին նվիրված պատարագ

27 Հոկտեմբեր, 2015 23:11
Մարսելի Պահապան Աստվածամոր տաճարում մատուցվել է Ցեղասպանության տարելիցին նվիրված պատարագ

Մարսելի Պահապան Աստվածամոր տաճարում Ֆրանսիայի հայ կաթողիկե եկեղեցու նախաձեռնությամբ, ֆրանսահայ կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Հովհաննես եպիսկոպոս Թեյրուզյանի նախագահությամբ հոկտեմբերի 25-ին մատուցվել է պատարագ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, պատարագին մասնակցել են Մարսելի կաթողիկե եկեղեցու փոխանորդ արքեպիկոպոս Ժան Մարկ Ավելին, Գերմանիայի թեմի հայ առաքելական եկեղեցու արքեպիկոպոս Տեր Գարեգին Բեկչյանը, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, Մարսելի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ֆրանսիական և հայկական կազմակերպությունների նախագահներ, հայ և ֆրանսիացի բազմաթիվ հավատավորներ, օտարերկրյա այցելուներ, լրագրողներ:

Տաճարում մեկ շաբաթից ավել ցուցադրվող Մարսելի A.R.A.M. (Association pour la Recherche et l’Archivage de la Mémoire arménienne - Հայկական հիշողության հետազոտման և արխիվացման կազմակերպություն) կազմակերպության նախագահ Ժակ Ուլուսյանի կողմից տրամադրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված փաստավավերագրական ցուցապաստառներն ավելի խորհրդանշական են դարձրել պատարագը:

Միջոցառման վերաբերյալ հատուկ հրապարակումով է հանդես եկել հեղինակավոր «Լա Պրովանս» օրաթերթը:

 

Լրահոս

Դիտել ավելին