Պարագվայի հարավում, գետերից մեկում տեղի բնակիչներն անհայտ մուտանտ կենդանու մարմին են բռնել: Նրանք պնդում են, որ գտել են միֆական չուպակաբրային: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Տեսանյութը, որում պատկերված է հանելուկային էակը, տարածվել է համաշխարհային ԶԼՄ-ներով: Արտաքինից հրեշի նման էակը կապկի և մարդու միջև մի բանի է նման:
Մարմինը գետից հանել են հրշեջները՝ այն ուղարկելով փորձաքննության: Հրշեջ պահպանության տեղի ղեկավար Խավյեր Մեդինայի խոսքով՝ դա կարող է կապիկ լինել:
Նրա խոսքերը հաստատում է դատաբժշկական փորձագետ Պաբլո Լեմիրը. «Այդ էակը մարդկային կերպարանքով կապիկի նման է: Բայց քանի որ մարմինը տարրալուծման փուլում էր՝ այն փոխել էր իր ֆիզիկական ձևը»:
Չուպակաբրան գիտությանը դեռևս անհայտ էակ է: Լեգենդի համաձայն՝ այն սպանում է կենդանիների (առավելապես այծերի) և ծծում է նրանց արյունը: