Կարևոր իրադարձություններ

Արձագանքում են տարբեր ջահելներ. Սաքունցը ԱԺ պատգամավորի մասին

27 Հոկտեմբեր, 2015 18:39
Արձագանքում են տարբեր ջահելներ. Սաքունցը ԱԺ պատգամավորի մասին

Այսօր՝հոկտեմբերի 27-ինԱԺ-ումշարունակվեց  Մարդուիրավունքներիպաշտպանի 2014 թ. զեկույցիքննարկումը,որի ընթացքում աչքի ընկավ ԱԺ ՀՀԿ խմբացկության պատգամավորՍամվելՖարմանյանը, ովիրելույթումբավականինկոշտքննադատությանենթարկեցՄԻՊ-իզեկույցը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ՄԻՊ-ի զեկույցը որպես առաջընթաց է գնահատում:

«Երբ իրավունքների վիճակի վերաբերյալ կա օբյեկտիվ պատկերի ներկայացում, դրա վերաբերյալ իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժի ներկայացուցչի նման գնահատականները խոսում են այն մասին, որ ՄԻՊ-ը օբյեկտիվ է գնահատել»,-Shabat.am-ի հետ զրույցում նշեց Արթուր Սաքունցը:

Անդրադառնալով Ֆարմանյանի նման բուռն արձագանքին, իրավապաշտպանը նկատեց, որ, պարբերաբար տարբեր ջահելների կողմից ներկայացվում է նման արձագանքներ. «Արձագանքում են տարբեր ջահելներ, որոնք երևի թե ուզում են ավելի կաթոլիկ երևալ, քան Հռոմի պապը՝ իրենց արջի ծառայությունը, կամ ուղղակի ծառայությունը մատուցելով իրենց քաղաքական ղեկավար ուժին»:

Ըստ իրավապաշտպանի, դա խոսում է այն մասին, որ պատրաստ չեն ընկալելու օբյեկտիվ իրականությունը և հասկանալու այն խնդիրները, որոնք գոյություն ունեն մարդու իրավունքների բնագավառում:

«Կամ բավական հեռու են ընդհանրապես մարդու իրավունքների հասկացությունից, կամ եթե հասկանում են, ուրեմն բավական հեռու են իրականությունից և ապրում են իրենց սեփական աշխարհներում, որոնց անձեռնամխելիությունը իրենց համար շատ ավելի կարևոր է, քան իրական կյանքը»,-ասաց Սաքունցը:

Ըստ Սաքունցի, ՄԻՊ-ի զեկույցի նկատմամբ նման գնահատականները խոսում է այն մասին, որ նաև պատշաճ հասկացություն չունեն սահմանադրական մարմինների նկատմամբ հարգանքի տեսանկյունից:

«Մոռանում են, որ ՄԻՊ-ը իրապես անկախ մարմին է և նրա կողմից տրված գնահատականների համար առաջինը պատասխտանատվություն կրում է ՄԻՊ-ը և գիտի թե ինչ դահլիճում ու ում առաջ է ներկայացնում դրանք, այնպես որ դա փորձ է նաև ճնշում գործադրելու ՄԻՊ-ի վրա, որպեսզի նա օբյեկտիվ իրականությունը չներկայացնի»,-նշեց իրավապաշտպանը:

Հիշեցնենք, որ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում Սամվել Ֆարմանյանի զեկույցը որակել է «անբարոյական և գռեհիկ ելույթ»:

Նրա խոսքով՝Ֆարմանյանի ելույթն անձնական հարձակում էր իր անձի դեմ, ավելին՝պատգամավորը կատարել է «նեղանձնական շեֆի պատվերը»:

 

Լրահոս

Դիտել ավելին