Կարևոր իրադարձություններ

Բաբայանը ուզում է նոր կուսակցություն ստեղծել

30 Ապրիլ, 2016 16:55
Բաբայանը ուզում է նոր կուսակցություն ստեղծել

Ազգային ժողովի պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Վահան Բաբայանը ծրագրում է նոր կուսակցություն ստեղծել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Բաբայանը նշեց, որ այս պահին այդ հարցով ակտիվ կոնսուլտացիաներ է իրականացնում տարբեր քաղաքական հայացքներ ունեցող քաղաքացիների և գործընկերների հետ: «Կա նման գաղափար, ես չեմ թաքցնում, բայց այս պահին զերծ կմնամ գնահատականներից: Երբ կլինի նման որոշում, մենք այդ մասին կտեղեկացնենք մամուլին»,- ասաց Բաբայանը:

Վահան Բաբայանը 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: 2016թ. Վահան Բաբայանը հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքելու մասին: Նա նշել էր, որ դա բացառապես իր անձնական որոշումն է՝ թելադրված իր քաղաքական հայացքներով, կամքով և խղճով:

 

Լրահոս

Դիտել ավելին