Կարևոր իրադարձություններ

ՀՀ արտաքին պարտքն աճել է

30 Ապրիլ, 2016 16:47
ՀՀ արտաքին պարտքն աճել է

ՀՀ պետական պարտքի ծավալը 2016 թվականի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ կազմել է 5 մլրդ 196.12 մլն ԱՄՆ դոլար։ Մարտի ընթացքում այն աճել է 75.7 մլն դոլարով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։

Պետական պարտքի 4 մլրդ 405.7 մլն դոլարը արտաքին պարտքն է, որից 3 մլրդ 917.9 մլն դոլարը բաժին է ընկնում կառավարությանը, 487.9 մլն-ը՝ Կենտրոնական բանկին։

Արտաքին պարտքի ծավալը փետրվարի համեմատ աճել է 55.6 մլն դոլարով, իսկ տարվա սկզբի համեմատ՝ 88.4 մլն դոլարով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին