Կարևոր իրադարձություններ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ Մարսելի Պահապան Աստվածամոր տաճարում

27 Հոկտեմբեր, 2015 15:38
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ Մարսելի Պահապան Աստվածամոր տաճարում
Հոկտեմբերի 25-ին Մարսելի Պահապան Աստվածամոր տաճարում Ֆրանսիայի հայ կաթողիկե եկեղեցու նախաձեռնությամբ, ֆրանսահայ կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Հովհաննես եպիսկոպոս Թեյրուզյանի նախագահությամբ մատուցեց պատարագ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:
 
Պատարագին մասնակցեցին Մարսելի կաթողիկե եկեղեցու փոխանորդ արքեպիկոպոս Ժան Մարկ Ավելին, Գերմանիայի թեմի հայ առաքելական եկեղեցու արքեպիկոպոս Տեր Գարեգին Բեկչյանը, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, Մարսելի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ֆրանսիական և հայկական կազմակերպությունների նախագահներ, հայ և ֆրանսիացի բազմաթիվ հավատավորներ, օտարերկրյա այցելուներ, լրագրողներ:
 
Տաճարում` մեկ շաբաթից ավել ցուցադրվող Մարսելի A.R.A.M. (Association pour la Recherche et l’Archivage de la Mémoire arménienne - Հայկական հիշողության հետազոտման և արխիվացման կազմակերպություն) կազմակերպության նախագահ Ժակ Ուլուսյանի կողմից տրամադրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված փաստավավերագրական ցուցապաստառները, ավելի խորհրդանշական դարձրեցին պատարագը:
 
Միջոցառման վերաբերյալ հատուկ հրապարակումով հանդես եկավ հեղինակավոր «Լա Պրովանս» օրաթերթը: 
 

Լրահոս

Դիտել ավելին