Կարևոր իրադարձություններ

Բաց հագուստներով կանայք ավելի խելացի են թվում. հետազոտություն

30 Ապրիլ, 2016 10:46
Բաց հագուստներով կանայք ավելի խելացի են թվում. հետազոտություն

Բեդֆորշիր համալսարանի գիտնականները պարզել են, որ ընդգծված սեքսուալ հագնված կանայք ավելի խելացի տեսք են ստանում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Փորձին մասնակցել են 64 ուսանող: Հետազոտողները նրանց ցույց են տվել 30-ամյա մոդելի 2 լուսանկար: Մեկում նա հագնված է եղել խորը լանջաբացվածքով վերնաշապիկ և շատ կարճ կիսաշրջազգեստ, իսկ մյուսում՝ ավելի համեստ վերնաշապիկ և շատ երկար կիսաշրջազգեստ:

Ուսանողները կնոջը գնահատել են հետևյալ չափանիշներով՝ ինտելեկտի մակարդակ, հավատարմություն, հոգեկան աշխարհի հարստություն, բարոյականության նորմերի հետևում, նրա հետ սեքսով զբաղվելու մտադրություն և աշխատավայրում ընդունվող կարգավիճակ:

Պարզվել է, որ հակառակ սպասումների՝ բաց հագուստով կանայք արժանացել են ինտելեկտի մակարդակի և հավատարիմ լինելու ունակության ավելի բարձր գնահատականների:

Գիտնականները համարում են, որ կանանց սեքսուալության կարծրատիպերը պետք է արմատապես վերանայվեն:

 

Լրահոս

Դիտել ավելին