Կարևոր իրադարձություններ

Կադրային կրճատումներ՝ Հրազդանում. «ՀԺ»

30 Ապրիլ, 2016 09:53
Կադրային կրճատումներ՝ Հրազդանում. «ՀԺ»

Հրազդանի քաղաքապետարանում նախատեսվում են էական  կառուցվածքային փոփոխություններ:  Որոշ բաժիններ միավորվելու են,  որոշներն՝ ընդհանրապես  լուծարվելու: Առայժմ գործող  12 բաժինների փոխարեն  կստեղծվի 7-ը:  Արդյունքում կրճատվելու են  քաղաքապետարանում առկա  103 հաստիքներից 63-ը:  Տվյալ աշխատակիցներն արդեն ծանուցվել են, որ հուլիսի 1-ից  ազատվելու են աշխատանքից: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:

«Հրազդանի համայնքապետարանի  աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը  և պաշտոնյաների դրույքաչափը հաստատելու մասին  ավագանու որոշումն ընդունվել է  նախօրեին՝ ապրիլի 28-ին  կայացած ավագանու նիստում:  Ուշագրավ է, սակայն, որ Հրազդանի ավագանու նույնանուն որոշում ընդունել էր  ընդամենը  2015 թվականի դեկտեմբերի 24-ին, որը պետք է վերաբերեր ընթացիկ 2016 թվականին  և որով հաստատված էր  վերոնշյալ  103 հաստիքը:  Բայց նախորդ որոշումից  ամիսներ անց,  փաստորեն,  նորն է ընդունվել՝ արդեն փոքրաթիվ աշխատակազմ սահմանելով: Եվ ուրեմն, որն է այս փոփոխության պատճառը»,-հավելել է թերթը:

 

Լրահոս

Դիտել ավելին