Կարևոր իրադարձություններ

Հայ գրոսմայստերները մասնակցելու են Իսպանիայում կայանալիք մրցաշարին

29 Ապրիլ, 2016 22:40
Հայ գրոսմայստերները մասնակցելու են Իսպանիայում կայանալիք մրցաշարին

Հայ երիտասարդ գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը և Կարեն Մովսիսյանը մայիսի 1-ից մասնակցելու են Իսպանիայում կայանալիք «Սիուտատ դե Մոնտոլես» արագ շախմատի մրցաշարին:

Հայաստանի շախմատային ֆեդերացիան հայտնում է, որ իսպանական մրցաշարին մասնակցելու են աշխարհի 10 երկրների 106 շախմատիստներ, այդ թվում՝ 9 գրոսմայստերներ և 5 միջազգային վարպետներ:

Մրցաշարի մասնակիցների թվում է լինելու նաև Պերուի ներկայացուցիչ, այդ երկրի հանրահայտ գրոսմայստեր Խուլիո Գրանդա Զունիգան:

Իսպանական մրցաշարի ավարտից հետո Կարեն Գրիգորյանը ուղևորվելու է Մոնտենեգրո, որտեղ պետք է մասնակցի «Ցետինյե-2016» բաց մրցաշարին:

 

Լրահոս

Դիտել ավելին