Կարևոր իրադարձություններ

25 տարի առաջ «Օղակ» գործողություն, մեր օրերում՝ ապրիլյան դեպքեր. Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը չի փոխվել. Շ. Քոչարյան

29 Ապրիլ, 2016 20:15
25 տարի առաջ «Օղակ» գործողություն, մեր օրերում՝ ապրիլյան դեպքեր. Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը չի փոխվել. Շ. Քոչարյան

 ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից իրականացված «Օղակ» գործողության 25-րդ տարելիցի կապակցությամբ մեկնաբանությամբ է հանդես եկել։

 

25 տարի առաջ՝ 1991թ. ապրիլի 30-ին, ազդարարվեց Ադրբեջանի՝ հայ ժողովրդի դեմ որդեգրած պետական ահաբեկչության քաղաքականության հերթական դրսևորման մեկնարկը՝ Լեռնային Ղարաբաղի հյուսիսային շրջանի հայ բնակչության ոչնչացումը և հայրենազրկումը: Ադրբեջանի իշխանությունների կողմից մինչ օրս արդարացվող այդ գործողություններին կարելի է տալ միայն մեկ իրավական գնահատական՝ մարդկության դեմ հանցագործություն:


«Օղակ» («Կոլցո») գործողության Ադրբեջանի զինված հրոսակախմբերի իրականացրած դաժանությունները և այդ գործողության մեջ խորհրդային բանակի ներգրավվածությունը համապատասխան գնահատականի են արժանացել միջազգային հանրության կողմից՝ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, ՌԴ, ԱՄՆ օրենսդիր մարմինների և Եվրախորհրդարանի համապատասխան բանաձևերում: Այնուամենայնիվ, Ադրբեջանը չհրաժարվեց հայատյացության, ռասիստական քաղաքականությունից, ինչի վերջին վկայությունն են Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան և դրան ուղեկցող վայրագությունները:


Ադրբեջանի իշխանությունները իրենց ի սկզբանե որդեգրած ուժային քաղաքականությամբ, հայատյացությամբ և ահաբեկչական կազմավորումներին բնորոշ դաժանություններով ապացուցեցին, թե ինչու ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
  

 

Լրահոս

Դիտել ավելին