Կարևոր իրադարձություններ

Ավտոբուսի պայթյունից տուժած 5 քաղաքացի շարունակում է բուժումը հիվանդանոցային պայմաններում. նախարարություն

29 Ապրիլ, 2016 17:15
Ավտոբուսի պայթյունից տուժած 5 քաղաքացի շարունակում է բուժումը հիվանդանոցային պայմաններում. նախարարություն

Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից  տուժած 5 քաղաքացի է շարունակում բուժումը հիվանդանոցային պայմաններում: Երեք բժշկական հաստատություններում էլ մասնագետները քայլեր են ձեռնարկում վիրավորների առողջական վիճակի բարելավման ուղղությամբ:
 

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։
 

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման  բաժանմունքում գտնվող 14 և 15 տարեկան պատանիների  առողջական վիճակը գնահատվում է կայուն:
 

Վնասվածքաբանների, պլաստիկ և միկրովիրաբույժների մասնկացությամբ   կատարվում է վերքերի մշակում ժամանակակից մեթոդով, շարունակվում է բազմապրոֆիլային բուժումը:
 

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտուտում բուժվող 37-ամյա հղի կնոջ վիճակը գնահատվում է բավարար: Շարունակվում են նեղ մասնագիտական խորհրդատվությունները:
 

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում բուժվում է պայթյունից տուժած 3 քաղաքացի: Նրանց վիճակը  նույնպես բժիշկների  գնահատմամբ` բավարար է, առկա է դրական տեղաշարժ:

 

Լրահոս

Դիտել ավելին