Կարևոր իրադարձություններ

Սթիվ Ջոբսի ամենաոգևորիչ արտահայտությունները

29 Ապրիլ, 2016 16:20
Սթիվ Ջոբսի ամենաոգևորիչ արտահայտությունները

Բրիտանական Oddity Central կայքը հրապարակել է Apple կորպորացիայի հիմնադիր Սթիվ Ջոբսի 10 ամենաոգևորոիչ արտահայտությունները:

 

1.Նորարարությունը տարանջատում է առաջնորդին ` հետևորդից:

2.Եղիր հիմար և կմնաս սոված:

3.Գերեզմանոցում թաղված ամենահարուստ մարդը լինելն ինձ համար ոչինչ չի նշանակում: Ինձ համար ավելի կարևոր է քնելուց առաջ մտածել, որ ինչ որ հրաշալի բան եմ արել:

4.Ուզում եք ամբողջ կյանքներդ ջո՞ւր վաճառել փողոցում, թե՞ հնարավորություն չունենալ փոխել աշխարհը:

5.Երբ լավ գաղափար է հայտնվում, իմ աշխատանքն է շրջանառել այն տարբեր մարդկանց շրջանում, լսել նրանց կարծիքները, ստիպել նրանց վիճել միմյանց հետ և համախմբել 100-ավոր մարդկանց` հետազոտելու հարցի բոլոր կողմերը: Ի վերջո պարզապես ուսումնասիրել իրերը:

6.Որակի նշաձող եղեք մյուսների համար: Որոշ մադիկ չեն համակերպվում շրջապատի հետ, որտեղ հարգվում է գերազանցությունը:

7.Ձեր ժամանակը սահմափակ է, ուստի մի վատնեք այն ուրիշների համար ապրելուն: Գերի մի ընկեք դոգմաներին, որոնք մյուս մարդկանց կարծիքների արդյունք են: Թույլ մի տվեք, որ ուրիշների կարծիքի աղմուկը լռեցնի ձեր ներքին ձայնը: Եվ ամենակարևորը` ունեցեք քաջություն` ձեր սրտին և մտքին հետևելու համար: Հստակ որոշեք, թե ինչ եք ուզում դառնալ, մնացածն արդեն երկրորդական է:

8.Ես միակն մարդն եմ, ով մեկ տարում 1 մլրդ դոլարի քառորդն է կորցրել: Հավատացեք ինձ, դա կոփում է բնավորությունը:

9.Որակն ավելի կարևոր է, քան քանակը:Մի տնտեսությունը վարելն ավելի հեշտ է, քան 2-ը:

 

10.Մենք հնարավորություն չունենք շատ բաներ անելու, և մեզանից յուրաքանչյուրը պետք է «գերազանց» լինի , քանի որ մեր կյանքն այդպիսին է: Կայնքը կարճ է, վերջում բոլորս ել մահանում ենք, ուստի եկեք լավը լինենք և արժանի դառնանք կյանքին:

 

Լրահոս

Դիտել ավելին