Կարևոր իրադարձություններ

ԼՂ կարգավորման գործընթացում Ռուսաստանի ակտիվացումը նման է սառցալեռան. Մամեդյարով

29 Ապրիլ, 2016 15:15
ԼՂ կարգավորման գործընթացում Ռուսաստանի ակտիվացումը նման է սառցալեռան. Մամեդյարով

Minval.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի ակտիվացումը:

«Դա նման է սառցալեռան: Երևում է միայն վերնամասը, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչ կա ջրի տակ: Ռուսաստանի ներկայացրած առաջարկները հետաքրքրում են նաև մեզ: Մեզ առաջարկում են հակամարտության փուլային կարգավորում: Սակայն առաջին հերթին պետք է մեր տարածքներից դուրս բերվեն հայկական զորքերը:

Դեռ վաղ է բացահայտել մանրամասները: Նրանք հնչեցրել են մի շարք հետաքրքիր մտքեր: Եվ դրանք բոլորը նույնպես հենված են Մադրիդյան նորացված սկզբունքների վրա:

Ինչպես գիտեք, հրադադարի ռեժիմի նոր փուլը համաձայնեցվել է Մոսկվայում: Մենք նույնպես կարծում ենք, որ հրադադարի ռեժիմի ամրապնդումը կարևոր հարց է: Անկարելի է այն ռազմական ճանապարհով լուծելը:

Մենք մշտապես ասում ենք, որ կողմ ենք խաղաղ կարգավորմանը: Սակայն պետք է լինի արդյունք: Դա չի նշանակում, որ մեք պետք է բանակցենք ևս 25 տարի»,- ասել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին