Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի հայտարարությունը ԼՂՀ դեմ տապալված ռազմական ագրեսիան արդարացնելու ճիգ է. ԼՂՀ ԱԳՆ

28 Ապրիլ, 2016 20:20
Ադրբեջանի հայտարարությունը ԼՂՀ դեմ տապալված ռազմական ագրեսիան արդարացնելու ճիգ է. ԼՂՀ ԱԳՆ

 ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը մեկնաբանել է  Panorama.am-ի հղած հարցը՝ կապված  ԼՂՀ Պաշտպանության բանակի՝  Ադրբեջանի քաղաքացիական բնակչության գնդակոծմանը։

 

-Ինչպե՞ս կմեկնաբանեք  ադրբեջանական կողմի այն  մեղադրանքները, որ  ԼՂՀ  Պաշտպանության բանակը գնդակոծում է Ադրբեջանի  քաղաքացիական  բնակչությանը։



-Նման հայտարարություններով  Ադրբեջանը հերթական անգամ  ի ցույց է դնում,որ  սեփական ցինիզմն ու ճիգերը՝  արդարացնելու ԼՂՀ դեմ  սանձազերծած տապալված  ռազմական ագրեսիան ու  ադրբեջանական բանակի կողմից  իրագործվող բազմաթիվ  ռազմական  հանցագործությունները  սահմաններ չեն ճանաչում։


ԼՂՀ Պաշտպանության նախարարության կողմից հրապարակված անհերքելի ապացույցները, որ Ադրբեջանը՝խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը տեղակայում է իր ռազմական օբյեկտները շփման գծի մերձակա բնակավայրերում, վերածելով դրանք ԼՂՀ խաղաղ բնակչությանը սպառնացող կրակային հենակետերի, ցուցադրում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գանգատների կեղծիքը և որդեգրած ռազմավարության հանցավոր բնույթը։
Ինչպես արդեն հայտարարել ենք, ԼՂՀ և նրա բնակչության անվտանգության ապահովման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման նպատակով ԼՂՀ իշխանությունները կձեռնարկեն դիվանագիտական և հնարավոր այլ միջոցներ` 1994 թ. մայիսի 12-ի և 1995 թ. փետրվարի 6-ի համաձայնագրերի լիակատար իրագործումն ապահովելու և Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրված հանցագործ սցենարով իրադարձությունների զարգացման հնարավորությունը բացառելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին