Կարևոր իրադարձություններ

Աստանայի Օպերայի և բալետի պետական թատրոնի կամերային դահլիճում տեղի է ունեցել Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված համերգ

28 Ապրիլ, 2016 18:28
Աստանայի Օպերայի և բալետի պետական թատրոնի կամերային դահլիճում տեղի է ունեցել Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված համերգ

Ապրիլի 22-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի Օպերայի և բալետի պետական թատրոնի կամերային դահլիճում տեղի է ունեցել Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված համերգ, որը կազմակերպվել էր Ղազախստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

 

«Շնորհակալ եմ քեզ» խորագրով համերգին «Աստանա օպերա»-ի մենակատարներ՝ Ղազախստանի վաստակավոր գործիչներ Սունդետ Բայգոժինի, Ժան Տապինի, Բաշկորտոստանի վաստակավոր արտիստ Ալֆիյա Կարիմովայի, միջազգային մրցույթների դափնեկիրներ Եվգենի Չայնիկովի, Տատյանա Վիցինսկայայի, Մարգարիտա Դվորեցկայայի կատարմամբ հնչել են  մեծ կոմպոզիտորի հանրահայտ երգերը (կոնցերտմեյստեր՝ Ելենա Սախնո):


Նշանավոր դաշնակահար Գուլդանա Ժոլըմբետովան (ԱՄՆ) հանդես  է եկել  Բաբաջանյանի «Անուրջներ» ստեղծագործության կատարմամբ:


Համերգի ընթացքում ցուցադրվել են նաև կադրեր՝ մեծ կոմպոզիտորի մասին պատմող ֆիլմերից:
Համերգին ներկա էին Ղազախստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների քսանից ավելի ղեկավարներ, դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին