Կարևոր իրադարձություններ

Թուրքիան ու Կատարը ստորագրելու են ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր. Դավութօղլու

28 Ապրիլ, 2016 18:07
Թուրքիան ու Կատարը ստորագրելու են ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր. Դավութօղլու

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Դոհա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան ու Կատարը նպատակադրվել են ստորագրել ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր:

«Մեր գլխավոր նպատակը ազատ առևտրի ստորագրումն է: Մենք մտադիր ենք Կատարի հետ ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 5 միլիարդ դոլարի: Երկու երկրների տնտեսություններն էլ ունակ են լրացնել միմյանց. այն, ինչը չի բավականացնում Կատարին, կա Թուրքիայում և՝ ընդհակառակը»,- ասել է Դավութօղլուն:

 

Լրահոս

Դիտել ավելին