Կարևոր իրադարձություններ

Երիտասարդ բրիտանացիների մեծ մասը տառապում է ձանձրույթից

28 Ապրիլ, 2016 17:13
Երիտասարդ բրիտանացիների մեծ մասը տառապում է ձանձրույթից

Մեծ Բրիտանիայի երիտասարդ բնակիչների մեծ մասը տառապում է ձանձրույթից։ Այս մասին հայտնում է Metro-ն՝ հղում անելով նոր հետազոտությանը։ Հարցմանը մասնակցել են 18-70 տարեկան բնակիչներ։

Պարզվել է, որ 1980-2000թթ. ծնված բրիտանացիների 63%-ը ձանձրանում է։ Հակառակ տրամադրության մասին է հայտարարել միայն 4%-ը։

Երկրի երիտասարդ բնակիչների 27%-ը հոգնել է հեռուստատեսությունից, 25%-ը ձանձրանում է, երբ փորձում է քնել, 14%-ին ձանձրացնում են սոցցանցերը։ Սակայն բրիտանացի երիտասարդների 46% -ը փրկվում է ձանձրույթից հենց սոցցանցերում։ 43% -ը հեռախոսով խաղ է խաղում, 21%-ը՝ գնումներով զբաղվում։

Երբեք ձանձրույթի զգացողություն չեն ունենում 1965-82թթ. ծնվածների 10 տոկոսը, 1946-64թթ. ծնվածների 12 տոկոսը։

 

Լրահոս

Դիտել ավելին