Կարևոր իրադարձություններ

«Բորուսիայի» աստղն ու Հայաստանի հերոսը. Բունդեսլիգայի անդրադարձը՝ Մխիթարյանին

28 Ապրիլ, 2016 15:08
«Բորուսիայի» աստղն ու Հայաստանի հերոսը. Բունդեսլիգայի անդրադարձը՝ Մխիթարյանին

Բունդեսլիգայի պաշտոնական կայքն անդրադարձ է կատարել Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որում մասնավորապես նշված է.

«Հենրիխ Մխիթարյանը մրցաշրջանում հիանալի ֆուտբոլ է ցուցադրում «Բորուսիայում»: Գոլային փոխանցումների քանակով նա Բունդեսլիգայում լավագույն ասիստենտն է: Իր ակտիվում կա նաև 11 գոլ ունի: Մխիթարյանն իր հայրենիքում արդեն վաղուց ամենահայտնի ֆուտբոլիստն է և ազգային հերոսը: Բունդեսլիգայի վերջին խաղում Մխիթարյանը ցուցադրեց մրցաշրջանում իր լավագույն խաղերից մեկը՝ մասնակից լինելով «Բորուսիայի» բոլոր երեք գոլերին: Առաջին գոլի ժամանակ փոխանցում կատարեց Կագավային, երկրորդ գոլը գրանցվեց այն բանից հետո, երբ Մխիթարյանը հարվածեց դարպասին, իսկ դարպասապահի ետ մղած գնդակը հասավ Պուլիսիչին: Երրորդ գոլն էլ հայ խաղացողը ինքը խփեց: Շաբաթ օրը դորտմուդցիները կհյուրընկալեն «Վոլֆսբուրգին», ում դեմ առաջին շրջանի խաղում Մխիթարյանը մասնակցել էր բոլոր երկու գոլերի ստեղծմանը: Կկարողանա՞ արդյոք Միկին այս անգամ էլ շեշտադրում տալ խաղին»:

 

Լրահոս

Դիտել ավելին