Կարևոր իրադարձություններ

Մի րոպե բան ա, հելնենք-կայնենք, հարգենք զոհերի հիշատակը. գեներալ Սարոյանը` Գալուստ Սահակյանին

27 Հոկտեմբեր, 2015 12:50
Մի րոպե բան ա, հելնենք-կայնենք, հարգենք զոհերի հիշատակը. գեներալ Սարոյանը` Գալուստ Սահակյանին

Առավոտյան ԱԺ պատգամավորները, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ, ծաղիկներ դրեցին խորհրդարանի բակում հոկտեմբերի 27-ին զոհված քաղաքական գործիչների հիշատակին կանգնեցված հուշարձանին:

Իսկ արդեն ԱԺ նիստերի դահլիճում, երբ պատգամավորները գրանցվեցին և պատրաստվում էին անցնել երեկ ընդհատված նախագծի քննարկմանը, տեղից խոսեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: «Մի րոպե բան ա, հելնենք-կայնենք, հարգենք զոհերի հիշատակը»,- ասաց նա` դիմելով Գալուստ Սահակյանին:

Խորհրդարանի ղեկավարն էլ նշեց, որ իրենք այդ արարողությունն արել են խորհրդարանի բակում, ինքն ամենաշահագրգիռն է այդ հարցում, և եթե կա ցանկություն, կարող են կանգնել և հարգել զոհերի հիշատակը: Ի վերջո, պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը:

 

Լրահոս

Դիտել ավելին