Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել

28 Ապրիլ, 2016 15:05
Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել

Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» (HDP) կուսակցությունների պատգամավորների միջև։

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberler կայքը, Շըրնաք նահանգից ընտրված HDP-ական պատգամավոր Ֆերհաթ Ենջուն իր ելույթում քննադատել է թուրքական զինված ուժերի գործողությունները քաղաքացիների դեմ։

 

«Հիշատակում եմ Սիլոփիի այն խաղաղ բնակիչներին՝ ներառյալ երեխաներին, որոնք սպանվել են իշխանությունների այդ գործողությունների հետևանքով»,-ասել է նա։

 

Քուրդ պատգամավորի խոսքերը բուռն արձագանք են գտել AKP-ականների կողմից, և ծեծկռտուք է սկսվել։

 

Քրդամետ կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում՝ կանայք, իրենց կուսակցի ելույթի ընթացքում մոտեցել են ամբիոնին՝ նրան պաշտպանելու համար։

 

Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ չնայած Թուրքիայի խորհրդարանում նման միջադեպեր էլի են եղել, սակայն սա առաջին լուրջ բախումն էր իշխող կուսակցության և ամիսներ առաջ առաջին անգամ մեջլիսում հայտնված քրդամետ ուժի միջև։

 

Լրահոս

Դիտել ավելին