Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բանաձև հակառուսական պատժամիջոցների չեղարկման մասին

28 Ապրիլ, 2016 15:00
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բանաձև հակառուսական պատժամիջոցների չեղարկման մասին

Ֆրանսիայի խորհրդարանի՝ Ազգային ժողովի ստորին պալատի պատգամավորները հավանություն են տվել բանաձևին, որը կոչ է անում երկրի կառավարությանը՝ դեմ հանդես գալ հակառուսական պատժամիջոցներին։ Այս մասին հայտնում է Sputnik France-ը։

Նշվում է, որ պատգամավոր Տիերի Մարիանիի գլխավորությամբ ընդդիմության առաջարկած փաստաթուղթը հավանության է արժանացել ձայների մեծամասնությամբ։ Ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է 98 պատգամավոր, որից 55-ը քվեարկել է հաջակցություն բանաձևի։

Նշվում է, որ փաստաթուղթը չունի պարտադրող ուժ և կրում է խորհրդատվական բնույթ։

 

Լրահոս

Դիտել ավելին