Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է «Էկո սերունդ» ծրագրի երկրորդ փուլը

28 Ապրիլ, 2016 10:59
Մեկնարկել է «Էկո սերունդ» ծրագրի երկրորդ փուլը

«Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի հետ համատեղ ապրիլի 1-ից հունիսի 30-ն իրականացնում է «Էկո սերունդ» ծրագրի 2-րդ փուլը: Հանդիպմանը ներկա են գտնվել և բացման խոսքով հանդես եկել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը, ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը և «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Նվարդ Գևորգյանը: 
 Ծրագրի նպատակն է բարձրացնել պատանիների տեղեկացվածության մակարդակը շրջակա միջավայրի և բնապահպանության վերաբերյալ: Սա էլ իր հերթին կնպաստի քաղաքն ավելի մաքուր պահելուն միտված գաղափարախոսության տարածմանը: Ինչպես առաջին փուլում, այս անգամ նույնպես ընտրվել են Երևանում գործող 5 դպրոցներ: Յուրաքանչյուր դպրոցում դասընթացին կմասնակցի 6-րդ և 7-րդ դասարանի 20 աշակերտ: Ծրագրի իրականացման համար հավաքագրվել  են 15 երիտասարդներ, ովքեր «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամում համապատասխան վերապատրաստում անցնելուց հետո միայն, դասընթացներ կիրականացնեն դպրոցներում: Ծրագիրը կազմված է 8 դասընթացից, որոնց ավարտից հետո  կկազմակերպվի էկո ցուցահանդես` բոլոր հինգ դպրոցների մասնակիցների աշխատանքներով: Ծրագրի ավարտին մասնակիցները կայցելեն նաև ծաղկաջերմոցներ և կծանոթանան ծաղիկների մշակման գործընթացին, կստանան տեսական գիտելիքներ ու գործնական առաջադրանքներ: Մասնակիցները կստանան համապատասխան վկայականներ:

 

Լրահոս

Դիտել ավելին