Կարևոր իրադարձություններ

Այս տների ճարտարապետներն ապացուցեցին, որ այգիներ կարող են լինել անգամ տանիքների վրա

27 Ապրիլ, 2016 22:31
Այս տների ճարտարապետներն ապացուցեցին, որ այգիներ կարող են լինել անգամ տանիքների վրա

Փաստ է, որ խոշոր քաղաքներում բնությունը չի բավարարում: Բարեբախտաբար, ժամանակակից ճարտարապետները գտել են այս խնդիրը լուծելու ելքը: Անգամ աննկատելի տունը սկսում է փայլել նոր գույներով:

AdMe.ru-ն կազմել է շենքերի անսովոր «կենդանի» տանիքների ընտրություն, որ ամառային տրամադրությունն էլ ավելի մոտ լինի: 

Մումի-տուն՝ Ճապոնիայում

Կանաչ տանիքով առասպելական տունը թաքնված է աղմկոտ Տոկիոյից ոչ հեռու գտնվող այգում: Թերևս նման տեղում  կցանկանան մի փոքր ապրել և´ երեխաներ, և´ մեծահասակները: 

Միջազգային սրահը Ճապոնիայում

ACROS  միջազգային սրահի շենքը Ֆուկուոկա (Fukuoka) քաղաքում է: Սա մի կանաչ օազիս է քաղաքի կենտրոնում: Շուրջ 35 հազար բույսեր են տեղ գտել 15 կասկադներում ու հիացնում են անցորդներին:

Հյուրանոց Իսրայելում

Էյլաթ քաղաքում գտնվող շենքը զարդարված է գնդաձև ծառերով ու շատ ուրախ տեսք ունի: Բացի անցորդների ուշադրությունից՝ նրա հյուրերին հնարավորություն է տրվում դրանց ստվերի ներքո թաքնվել կիզիչ հարավային արևից:

Խանութ՝ Տորոնտոյում

Ամբողջ շենքը կառուցվել է՝ հիմնվելով կանաչ տեխնոլոգիաների վրա, բայց տանիքը հատուկ հմայք է:

Հյուրանոց Ավստրիայում

Spa Hotel-ը, որը գծագրվել  է ավստրիական ճարտարապետ Ֆրիդենսրայխ Հունդերտվասսերի կողմից, իսկական ճարտարապետական գլուխգործոց է: Տանիքի վրա աճում է թփերի, ծառերի և խոտերի հսկայական միքս:

Տուն չինական նահանգում

Խոտից պատրաստված գեղեցիկ հյուսվածքն աճում է չինական տանիքի վրա՝ շրջակա բնությունից հմտորեն քողարկելով շինությունը:

Ավտոտնակ Կանադայում

Փոքր այգի, որը իրագործման համար հասանելի է ցանկացած վիլլայի տարածքում: Հնարամիտ լուծում.«Էլ որտե՞ղ տնկել ծաղիկներ»: Մայրիկին հաստատ դուր կգա:

Կամպուս

Nanyang Technological University-ն ամենամեծն է Սինգապուրում և հաստատ՝ ամենադրականը: Չորս պատերի ներսում սովորող հոգնած ուսանողները պարզապես տեղափոխվում են տանիք՝ տրամադրությունը բարձրացնելու համար:

Կառավարական շենքը Չիկագոյում

Չիկագոյում City Hall-ի տանիք բարձրանալը սովորական անցորդների համար այդքան էլ հեշտ չէ: Սակայն տեսողական առումով հասանելի է 33մ բարձրություն ունեցող տարածքից: Ի դեպ, ամեն տարի տանիքից ստանում են 200 ֆունտ մեղր:

Տներ Ֆարերյան կղզիներում

Սկանդինավյան երկրներում այլ տանիքներով տներ այլևս չես հանդիպի: 

Շվեդական ռեստորան Ամերիկայում

Ամերիկայի նահանգներից մեկում շվեդական ռեստորանի սեփականատերերը բավականին հաջողության հասան: Նրանք ոչ միայն վերստեղծեցին  ազգային տունը, այլ գրանցեցին յուրահատուկ ապրանքային նշան՝  այծ տանիքի վրա:

Թարգմանությունը՝ shabat.am

 

 

Լրահոս

Դիտել ավելին