Կարևոր իրադարձություններ

Թեհրանում ապրիլի 23-24-ը տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ

27 Ապրիլ, 2016 23:22
Թեհրանում ապրիլի 23-24-ը տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ

Թեհրանում ապրիլի 23-24-ը տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ, որոնց իրենց մասնակցությունն է ցուցաբերել Իրանում ՀՀ Արտաշես Թումանյանը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Ապրիլի 23-ին երեկոյան Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել ծաղկեպսակների զետեղման արարողություն, որին մասնակցել են ՀՀ դեսպանությունը, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ իրանահայեր:

Ապրիլի 24-ի առավոտյան ՀՀ դեսպանությունը մասնակցել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագի արարողությանը: Նույն օրը՝ երեկոյան, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպությունում տեղի է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում, որի ընթացքում ելույթներ են ունեցել ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսյանը և այլոք: Տեղի է ունեցել նաև մշակութային միջոցառում»:

 

Լրահոս

Դիտել ավելին