Կարևոր իրադարձություններ

Պատահական ինֆորմացիոն արտահոսքը կասկածի տակ է դնում ԻՊ-ի կողմից պրոպագանդվող արժեքները.

27 Հոկտեմբեր, 2015 12:10
Հեղինակ՝ Ռուբեն Խաչատրյան
Պատահական ինֆորմացիոն արտահոսքը կասկածի տակ է դնում ԻՊ-ի կողմից պրոպագանդվող արժեքները.

Իսլամական Պետությունից տեղի ունեցող պատահական ինֆորմացիոն արտահոսքը կասկածի տակ է դնում հենց իրենց կողմից պրոպագանդվող արժեքները, որոնք խախտելու մեղադրանքով հազարավոր անմեղ մարդիկ են զոհվել:
Սոցիալական ցանցերում (ԻՊ-ականների թվիթերյան էջերում և այլ հարթակներում) և առհասարակ մեդիա տիրույթում հաճախակի պատահական, կամ կիսամտածված հենց իրենց կողմից հայտնվում են կադրեր, նկարներ, տեսանյութեր, որոնք արված են իրենց առօրեայից: Ինչ խոսք նայելով կարելի ենթադրել, որ այս մարդկանց առօրեան մեղմ ասած չի սահմանափակվում «ալահի հետ երկխոսությամբ» և այդքան էլ ծայրահեղ կրոնական ապրելակերպ չունեն, ինչպես կարծում էի:

Նախ նշեմ՝ չնայած նրան, որ սունի ուղությունն արգելում է բարդելների գործունեությունը, Իսլամական Պետությունում այսօր դրանց պակասը կարելի է ասել չկա: Այսօր էլ կրկին պատահական, մի սպանված ջիհադիսիտի հեռախոսից տարածվել էր տեսանյութ, որն արված էր ԻՊ զինվորականների համար աշխատող հասարակած տներից մեկում:

Հրապարակված կադրերում էլ երևում է, որ հասարակած տներում աշխատող կանայք բավականին ազատ են և անկաշկանդ: Հասարակած տան կանանց՝ սեքս-ջիհադիստուհիների վրա չի տարածվում խիստ իսլամական դրես կոդը, որը պարտադիր պայման է ԻՊ մյուս կանանց համար: Միևնույն ժամանակ, անառակության մեղադրանքով հազարավոր կանայք են խարազանվել, սպանվել և պատշգամբից վայր նետվել հասարկած տան գաղափարը ֆետիշացնող ծայրահեղականների կողմից:
Հասկանում եք, ամբողջ հարցը նրանում է, որ այն ինչ արվում է զինվորականների առօրեան գունավորելու համար, անկախ բարոյական նորմից, խրախուսվում է ԻՊ-ականների կողմից:

Բազմաթիվ դեպքեր եղել են, որ սոցկայքերի միջոցով ԻՊ-ականներն ագիտացրել և իրենց շարքերն են ներգրավել աշխարհի տարբեր երկրների մի շարք քաղաքացիներին: Չնայած նրան, որ ԻՊ-ականները մեծ տեղ են տալիս սոցիալական ցանցերում իրականացվող քարոզչական արշավներին, միևնույն է նման ինֆորմացիոն կիքսերը կարող են վանել սոցիալական ցանցերում ագիտացիայի թակարդում կիսով չափ հայտնվածներին:

 

Լրահոս

Դիտել ավելին