Կարևոր իրադարձություններ

Թուրքիան չի պլանավորում ցամաքային գործողություն իրականացնել Սիրիայում. Մոսկվայում Թուրքիայի դեսպան

27 Ապրիլ, 2016 18:40
Թուրքիան չի պլանավորում ցամաքային գործողություն իրականացնել Սիրիայում. Մոսկվայում Թուրքիայի դեսպան

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը հայտարարել է, որ Թուրքիան չի պլանավորում ցամաքային գործողություն իրականացնել Սիրիայում:

«Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը շատ բարդ է: Դժբախտաբար, կան մի շարք շահարկումներ, որոնք ընդհանուր որևէ բան չունեն իրականության հետ: Մասնավորապես՝ չի կարող խոսք լինել թուրքական զորքերի կողմից Սիրիայում ցամաքային որևէ գործողություն իրականացնելու մասին»,- ասել է թուրրք դեսպանը:

Դեսպանը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա բարդությունները կհաղթահարվեն՝ հավելելով, որ նրա հետ հարաբերություններն ունեն 1000 տարվա, իսկ պաշտոնական հարաբերությունները՝ 500 տարվա պատմություն:

 

Լրահոս

Դիտել ավելին