Կարևոր իրադարձություններ

«Հ. Նաղդալյանի պաշտոնավարումը հակասում է Արցախի և համայն հայության շահերին»

27 Ապրիլ, 2016 15:40
«Հ. Նաղդալյանի պաշտոնավարումը հակասում է Արցախի և համայն հայության շահերին»

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը.

2016թ. ապրիլի 25-ին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը Արցախի սահմանադրորեն ամրագրված տարածքի նկատմամբ թույլ է տվել անընդունելի արտահայտություններ: «Ազգային վերածնունդ» կուսակցությունը դատապարտում է Հերմինե Նաղդալյանի պարտվողական և զիջողական արտահայտությունները, համարում, որ դրանք վիրավորում են Արցախի ժողովրդի արժանապատվությունը և լկտիացնում Ադրբեջանին իր ագրեսիվ նկրտումներում: Պարտվողական և զիջողական հայտարարությունները թիկունքից հարված են սահմանին կանգնած հայ զինվորին, Արցախի տարբեր շրջաններում ապրող քաղաքացիներին և թերբնակեցված շրջաններում իրականացվող ներդրումային ծրագրերին: Նման հայտարարությունները արհամարհանք են Հայրենիքի ազատագրության և պաշտպանության համար զոհվածների հիշատակի նկատմամբ:

Կուսակցությունը համարում է, որ Հերմինե Նաղդալյանի հետագա պաշտոնավարումը որպես ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար հակասում է Արցախի և համայն հայության շահերին:

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստեղծվել է 2013թ. և 2015թ. մայիսին կայացած Արցախի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում դարձել է խորհրդարանական կուսակցություն՝ ձևավորելով «Վերածնունդ» խմբակցությունը:

«Ազգային վերածնունդ» կուսակցություն

Ստեփանակերտ, 27 ապրիլի 2016թ.

 

Լրահոս

Դիտել ավելին