Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ն բարձրացնելու է ֆիզիկական անձանց բանկային ավանդների երաշխավորված շեմը

08 Հոկտեմբեր, 2015 19:00
ԱԺ-ն բարձրացնելու է ֆիզիկական անձանց բանկային ավանդների երաշխավորված շեմը

Հայաստանի Ազգային ժողովը հաջորդ քառօրյային քվեարկության է դնելու ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Էլինար Վարդանյանի հեղինակած, «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել ֆիզիկական անձանց բանկային ավանդների երաշխավորված շեմը։

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին ԱԺ նիստում նախագիծը ներկայացրել է Միքայել Մելքումյանը,։ Նրա խոսքով, եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը սահմանվի 10 միլիոն հայկական դրամ, միայն արտարժութային ավանդի դեպքում՝ 5 միլիոն ՀՀ դրամ, եթե դրամային եւ արտարժութային ավանդներ են եւ դրամային բանկային ավանդի գումարը 5 միլիոն դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչեւ 10 միլիոն դրամով:

Գործող օրենքով հիմնադրամը երաշխավորում է դրամով 4 մլն դրամով, եւ արտարժույթով 2 մլն դրամի չափով ավանդները։

Նրա ելույթից հետո խոսել է միայն ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, որը դրական է գնահատել նախագիծը:

 

Լրահոս

Դիտել ավելին