Կարևոր իրադարձություններ

Գագիկ Մելիքյանն առաջարկում է՝ ԱԺ պատգամավորների աշխատավարձի մի մասը փոխանցել զոհված զինծառայողների ընտանիքներին

27 Ապրիլ, 2016 12:49
Գագիկ Մելիքյանն առաջարկում է՝ ԱԺ պատգամավորների աշխատավարձի մի մասը փոխանցել զոհված զինծառայողների ընտանիքներին

Ապրիլի 26-ին ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ պատգամավորների ու ԱԺ աշխատակազմի անունից հանդես է եկել հայտարարությամբ:

Նա հայտարարել է, որ առաջարկում են հնարավորության սահմաններում աջակցություն տրամադրել զոհված զինծառայողների ընտանիքներին. «Ցանկանում ենք կամավորության սկզբունքով նախաձեռնել միջոցների հավաքագրում՝ համախմբելով ԱԺ բոլոր պատգամավորներին, ովքեր պատրաստ են իրենց ամսական աշխատավարձից որոշակի մաս մշտապես տրամադրել վիրավորված և զոհված զինծառայողների ընտանիքների աջակցության գործին՝ ապահովելով նրանց համար կայուն և շարունակական նյութական աջակցություն»:

 

Լրահոս

Դիտել ավելին