Կարևոր իրադարձություններ

Սարգիս Սահակյանը շարունակում է պայքարել նորանշանակ մարզպետ Գաբրիել Գյոզալյանի դեմ. «Հրապարակ»

27 Ապրիլ, 2016 07:15
Սարգիս Սահակյանը շարունակում է պայքարել նորանշանակ մարզպետ Գաբրիել Գյոզալյանի դեմ. «Հրապարակ»

Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը շարունակում է պայքարել նորանշանակ մարզպետ Գաբրիել Գյոզալյանի դեմ։ Նա նախկին ենթականերին՝ համայնքապետերին, գիշերային հավաքների է հրավիրում ու հրահանգում չենթարկվել ՀՅԴ-ական մարզպետին։ Ի դեպ, մարզպետարանի կրթության վարչության պետ Պարգեւ Համբարձումյանը չարաշահումների համար հայտնվել է մեղադրյալի աթոռին, եւ չի բացառվում, որ չցանկանա մենակ պատժվել համատեղ արածի համար ու ցուցմունքներ տա Սահակյանի դեմ։ Ամբաստանյալի աթոռին նստած 21 հոգին՝ Համբարձումյանը, նրա աշխատակիցն ու մարզի դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, դատվում են կաշառք տալու-վերցնելու համար: Դատարանում հրապարակվում են հեռախոսազրույցների գաղտնալսումներ։ Մեղադրանքում փաստեր կան նաեւ ուսուցիչներին աշխատանքի ընդունելու համար վերցված գումարների մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին