Կարևոր իրադարձություններ

Մսամթերքը կարող է քաղցկեղ առաջացնել

27 Հոկտեմբեր, 2015 10:24
Մսամթերքը կարող է քաղցկեղ առաջացնել

Վերամշակված կարմիր միսը, այդ թվում բեկոնը, նրբերշիկն ու խոզապուխտը, կարող են քաղցկեղի առաջացման պատճառ հանդիսանալ: Այս մասին հայտնում է Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը:

Կարմիր միսը, նշում են կազմակերպության ներկայացուցիչները, կարող է քաղցկեղածին լինել, չնայած դա հաստատող փաստերը բավականաչափ չեն:Կարմիր մսի շարքին են պատկանում տավարի, գառան և խոզի մսերը:Դրա հետ մեկտեղ կազմակերպության ներկայացուցիչները նշում են, որ միսը կարող է առողջ դիետայի մի մասը հանդիսանալ: Նրանք խորհուրդ են տալիս չհրաժարվել մսամթերքից ամբողջովին, այլ օգտագործել քիչ քանակով: 

 

Լրահոս

Դիտել ավելին