Կարևոր իրադարձություններ

Թուրքիան հրթիռային կայաններ է տեղադրում Սիրիայի հետ սահմանին

26 Ապրիլ, 2016 20:06
Թուրքիան հրթիռային կայաններ է տեղադրում Սիրիայի հետ սահմանին

Թուրքական բանակը Սիրիայի հետ ունեցած սահման է տեղափոխում լրացուցիչ ուժեր: Քիլիս քաղաքի շրջանում տեղադրվել են հրթիռային կայաններ, որոնք կարող են 40 կրակոց արձակել 80 վայրկյանի ընթացքում: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում տալով «Anadolu» գործակալությանը:

Գործակալության ռազմական աղբյուրի տեղեկություններով՝ Թուրքիայի արևմտյան շրջաններից  Այնթափ նահանգի ռազմական բազա  են ուղևորվել 13 կցվող սայլ՝ ռազմատեխնիկայով, որոնք պետք է ուժեղացնեն Սիրիայի սահմանի բանակային ստորաբաժանումները:

Քիլիսը վերջին մի քանի շաբաթների ընթացքում հրթիռակոծության է ենթարկվել Սիրիայի տարածքից, որը վերահսկում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Մահացել էր 10 մարդ, շուրջ 40-ը՝ ստացել տարբեր աստիճանին վնասվածքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին