Կարևոր իրադարձություններ

Համանախագահներն աշխատում են Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելու ուղղությամբ. «ՌԻԱ Նովոստի»

26 Ապրիլ, 2016 19:06
Համանախագահներն աշխատում են Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելու ուղղությամբ. «ՌԻԱ Նովոստի»

ԵԱՀԿ Մինսկի խումբն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կազմակերպելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին Բաքվում լրագրողների հետ զրույցում նշել է ՄԽ ֆրանսիացի համանախագահ Պիեր Անդրիուն:

«Մենք հանդիպել ենք երկու երկրների նախագահներին և այժմ փորձում ենք կազմակերպել նախագահների հանդիպում»,- ասել է Անդրյուն: Նրա խոսքով` դեռևս տարածաշարջան այցելելու կոնկրետ ծրագրեր համանախագահները չունեն:

«Հրադադարի ռեժիմը չպետք է խախտվի և անհրաժեշտ է որքան հնարավոր շուտ սկսել բանակցային գործընթացը»,- ասել է ֆրանսիացի համանախագահը:

 

Լրահոս

Դիտել ավելին