Կարևոր իրադարձություններ

ԼՂ հարցում Փարիզի դիրքորոշումն անփոփոխ է. Հարլեմ Դեզիր

26 Ապրիլ, 2016 18:20
ԼՂ հարցում Փարիզի դիրքորոշումն անփոփոխ է. Հարլեմ Դեզիր

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմական ուղի չկա՝ հայտարարել է եվրոպական հարցերով Ֆրանսիայի պետքարտուղար Հարլեմ Դեզիրը՝ փոխանցում է RIA Novosti-ն։

«Տարածաշրջան իմ ներկայիս այցի ընթացքում կողմերին փոխանցել եմ ուղերձ հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին։ Ֆրանսիան Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ համատեղ կներդնի բոլոր ջանքերը ԼՂ-ում խաղաղության համար։ Հակամարտության կարգավորման ռազմական ուղի չկա»,- ասել է պետքարտուղարը Բաքվում ընթացող ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների VII ֆորումի շրջանակում կայացած մամլո ասուլիսում։

Պաշտոնական Փարիզի դիրքորոշումն անփոփոխ է. դա Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն է։

Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, որ Ադրբեջանը ևս ձգտում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման։

 

Լրահոս

Դիտել ավելին